Մեկնարկում է ԵԽԽՎ ամառային նստաշրջանը


12:50 , 26 հունիս, 2017

Araratnews.am-ը գրում է.

Ստրասբուրգում այսօր մեկնարկում է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ամառային նստաշրջանը:

Նստաշրջանում առաջնային թեմաներից է լինելու ԵԽԽՎ նախագահ Պեդրո Ագրամունտի պաշտոնավարման հարցը:

Ելույթ կունենան Եվրոպայի Խորհրդի գլխավոր քարտուղար Տուրբեռն Յագլանդը, Չեռնոգորիայի վարչապետ Դուշկո Մարկովիչը, Մոլդովայի վարչապետ Պավել Ֆիլիպը:

Նստաշրջանը կավարտվի հունիսի 30-ին: