Հարուստ մարդիկ վստահ են՝ իրենց կյանքի տերն են, աղքատները վստահ են՝ ամեն ինչ ճակատագրի ձեռքին է, ինձնից ոչինչ կախված չէ:
Հարուստներն աշխատում են, որպեսզի հարստանան, իսկ աղքատներն աշխատում են որպեսզի աղքատ չլինեն:
Հարուստները հարուստ են դառնում, իսկ աղքատները երազում են հարուստ դառնալու մասին:
Հարուստներն ամեն մի դժվարության մեջ հնարավորություն են տեսնում, իսկ աղքատները դա համարում են նշան և նահանջում:
Հարուստներն իրենց շրջապատում են հարուստ և ուժեղ մարդկանցով, իսկ ահա աղքատ մարդիկ մնում են անհաջող ու աղքատ մարդկանց հետ:
Հարուստի համար յուրաքանչյուր խնդիր անցողիկ է, կլուծվի, իսկ ահա աղքատ մարդիկ սիրում են ամենափոքր խնդիրն անգամ մեծացնել ու պատմություն սարքել:
Հարուստները փող են աշխատում իրենց մտքի հաշվին, իսկ աղքատներն՝ աշխատաժամի:
Հարուստները գերադասում են «և՛ այս, և՛ այն», իսկ աղքատները՝ «կա՛մ այս, կա՛մ էլ այն»:
Հարուստների համար աշխատում է իրենց գումարը, իսկ աղքատներն աշխատում են գումարի համար:
Հարուստները շատ հաճախ են ռիսկի գնում, իսկ աղքատները միշտ էլ վախենում են այդ բառից:
Հարուստներն իրենց կյանքի ամեն մասում սովորում են, իսկ ահա աղքատները գտնում են, որ արդեն ահագին սովորել են, հիմա ապրել է պետք: