Բիշքեկում կառուցվել է Միջին Ասիայի ամենամեծ մզկիթը


04:23 , 26 հունիս, 2017

Tert.am-ը գրում է․

Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկում ավարտվել է Միջին Ասիայի ամենամեծ մզկիթի շինարարությունը: Այս մասին հաղորդում է Корреспондент-ը` նշելով, որ միայն հարդարման աշխատանքներ են մնացել: 

Մզկիթի փակ տարածքի մակերեսը կազմում է 7500 քառ. մետր: Կառույցի ներսում միաժամանակ մինչև 6000 ծխական կկարողանա աղոթել: Հաշվի առնելով հարակից տարածքը` նամազի համար հավաքվող մուսուլմանների թիվը կարող է հասնել 20 000-ի:  

Մզկիթը 4 մինարեթ ունի` յուրաքանչյուրը 70 մետր բարձրությամբ, ինչպես նաև երկու մինարեթ` մուտքի մոտ: 

Համալիրում 500 ավտոմեքենայի կայանման տեղ է նախատեսված, ինչպես նաև Ղուրանի ընթերցման դասընթացների համար սահմանված տարածք, համաժողովների սրահ, ճաշարան և շատրվան: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ