Այս գազանանոցում ամեն բան հակառակն է․ մարդիկ վանդակներում են, իսկ կենդանիները՝ ազատության մեջ


22:30 , 25 հունիս, 2017

Գազանանոց գնալը շատ մարդկանց մանկության ամենավառ հիշողություններից է։ Գույնզգույն թռչունները, գեղեցիկ և սարսափելի կենդանիները, որոնց մենք տեսել էինք հեռուստացույցով, հայտնվում են մեր աչքերի առաջ բնական կերպարանքով։ Սակայն որոշ մարդկանց համար անվտանգ հեռավորությունից կենդանիներին նայելը բավականաչափ հետաքրքիր չէ։

Այսպես՝ Չիլիի Ռանկագուա քաղաքում բացվել է մի գազանանոց, որտեղ ամեն բան հակառակն է արվում, այն է՝ մարդիկ նստած են վանդակներում, իսկ կենդանիները ազատության մեջ են։ Այսպիսի գազանանոցի գաղափարն այն է, որ մարդիկ կարողանան տեսնել կենդանիներին իրենց բնական միջավայրում։