Պուտինը «Արտեկում» համտեսել է երեխաների պատրաստած բլիթները


18:54 , 24 հունիս, 2017
Yerkir.am-ը գրում է.
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այցելել է Ղրիմի մանկական «Արտեկ» ճամբարը: Նա այցելել է ճամբարի սպորտային դահլիճը, ճաշարանը, ննջարանները:

«Интерфакс»-ի հաղորդմամբ ճաշարանում Պուտինին բլիթներ են հյուրասիրել, որոնք պատրաստել են «Արտեկ»-ի երեխաները: Պուտինը գովել է բլիթները:Հենց այդտեղ Պուտինին խնդրել են շնորհավորել երեխաներից մեկի ծննդյան տարեդարձը: Պուտինը տոնական տորթով շնորհավորել է երեխայի ծննդյան տարեդարձը: