Ադրբեջանում ավելի քան 100 տուն ջրի տակ է անցել


18:00 , 24 հունիս, 2017
Tert.am-ը գրում է.
Ադրբեջանում՝ Մինգեչաուրում տեղացած անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղն ու ուժեղ քամին մեծ վնաս են հասցրել տեղի բնակելի տներին: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները, որոնց համաձայն՝ աղետը մեծ վնաս է հասցրել ավելի քան 100 տան և մեծաքանակ տնային կենդանիների անկման պատճառ դարձել:

Ջրհեղեղի արդյունքում բնակավայրի ճանապարհները դարձել են անանցանելի:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։