Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին ժամանակակից ցամաքային հարձակողական զինտեխնիկա մատակարարել


13:19 , 24 հունիս, 2017
Ռուսաստանը շարունակում է Ադրբեջանին ժամանակակից ցամաքային հարձակողական զինտեխնիկա մատակարարել: Հիմա արդեն կասկած չկա, որ ստրատեգիական համարվող «Իսկանդեր» համակարգի տրամադրումը Հայաստանին հիմնականում (եթե ոչ միայն) Ադրբեջանին շարունակվող մատակարարումներն արդարացնելու, լեգիտիմացնելու նպատակ ուներ: Աստված մի արասցե, ադրբեջանցիների հարձակման դեպքում Իսկանդերը չի կրակելու, բայց զրահամեքենաներն ու տանկերը, որոնք մեր «դաշնակիցը» տրամադրում է Ադրբեջանին, օգտագործվելու են ողջ ծավալով և առանց որևէ արտաքին խոչընդոտի կամ ճնշման: