«Հրապարակ». ԱԺ-ի գողտրիկ անկյունում Ալիկ Սարգսյանն ու Ֆելիքս Ցոլակյանը երկսենյականոց աշխատասենյակներ են ստացել


09:30 , 24 հունիս, 2017

«Խորհրդարանում օրեր շարունակ առանց աշխատասենյակի դեգերող ուժային կառույցների նախկին բարձրաստիճան պաշտոնյաների մաքառումները տվել են ցանկալի արդյունք:

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սերգեյիչին և ԱԱԾ պետի նախկին տեղակալ Ֆելիքս Ցոլականին խորհրդարանի գողտրիկ անկյունում՝ առաջին հարկում, միմյանց հարևանությամբ երկսենյականոց աշխատասենյակներ են տվել: Ընդ որում՝ հատուկ նրանց համար երկու աշխատասենյակ միացվել է իրար, դռները փակվել են, և հիմա կապիտալ վերանորոգման աշխատանքներ են ընթանում»,-գրում է թերթը:

 

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: