Վանաձորում 18-ամյա աղջիկն ընկել է շենքի 2-րդ հարկից. բժիշկները պայքարում են նրա կյանքի համար


00:02 , 24 հունիս, 2017
Shamshyan.com-ը գրում է.
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վանաձորի բժշկական կենտրոն է տեղափոխվել Մխիթար Գոշ փողոցի 5-րդ շենքի բնակիչ, 18-ամյա Դ. Ե.-ն: Վերջինս հիվանդանոց է տեղափոխվել ողնաշարի կոտրվածքով և այս պահին բժիշկները պայքարում են նրա կյանքի համար:
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նա ընկել է իրենց շենքի 2-րդ հարկից և այս պահին հիվանդանոց են ժամանել ոստիկանության Տարոնի բաժնի օպերատիվ խումբը և նույն բաժնի հետաքննիչը: 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: