Ֆրանսիայի խորհրդարան անցել են հայամետ պատգամավորներ, որոնք նշանավոր գործիչներ են. Գրիգոր Ամիրզայան


22:00 , 23 հունիս, 2017
Tert.am-ը գրում է.
Ֆրանսիայում «Արմենիա» միության նախագահ, լրագրող-ծաղրանկարիչ Գրիգոր Ամիրզայանի խոսքով՝ Ֆրանսիայի խորհրդարան, բացի երեք հայազգի պատգամավորներից, անցել են անձինք, որոնք հայամետ են և կարևոր նշանակությամբ գործիչներ են:
«Բայց չեմ կարող ասել, որ Ֆրանսիայի խորհրդարանական խմբակցությունները հայամետ կամ թուրքամետ են, միայն կարող եմ ասել, որ կան պատգամավորներ, որոնք հայամետ են»,- ասաց նա:
Գրիգոր Ամիրզայանը մատնանշեց, որ Ֆրանսիայի իշխանությունների մոտ էլ հայամետ տրամադրություններ կան: Հիշատակեց, որ վերջերս ընտրված Էմանուել Մակրոնը ապրիլի 24-ին Փարիզում՝ Կոմիտասի արձանի մոտ, հայերի կողքին էր: «Ինչպես Ֆրանսուա Օլանդը կամ Նիկոլա Սարկոզին, այնպես էլ Մակրոնը խոստացավ, որ պետք է շարունակի Ֆրանսուա Օլանդի նման ամեն ապրիլի 24-ին հայ ժողովրդի կողքը լինել»,- ասաց նա:
 Գրիգոր Ամիրզայանը ներկայացրեց այն պատգամավորներին, որոնք հայամետ են․ Նադյա Եսայանը, ում ամուսինն է հայ, Վալերի Բուայեն, ով Հայոց ցեղասպանության ճանաչման ջատագովներից է, Հանրապետականներից  Գայ Թեյսիերը՝ հայկական թաղամասերում մեծացած և Ֆրանսուա Լամբերտը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: