Համացանցում հայտնվել է «կենդանի» Մարսի տեսանյութը


20:00 , 23 հունիս, 2017

NASA-ի գիտնականները նոր տեսագրություն են ստացել Մարսից, որը նկարահանվել է MRO տիեզերական տեսախցիկով: Ստացված կադրերը ամրագրել են Կարմիր մոլորակի ողջ լանդշաֆտը: 

Կադրերը ցույց են տալիս մոլորակի «կյանքը»: Բազմաթիվ սարեր, ավազե բլուրներ, խառնարաններ և այլ գոյացություններ, ինչպես նաև Մարսի համար հատուկ բազմաթիվ բնական երևույթներ՝ մշուշներ, փոշե հողմեր. այս բոլորը միասին ցուցադրում են, թե ինչպես է այժմ ապրում մոլորակը: