Լոնդոնի Grenfell Tower երկնաքերում հրդեհի պատճառ է դարձել անսարք սառնարանը


17:15 , 23 հունիս, 2017

Լոնդոնի Grenfell Tower երկնաքերում 79 մարդու կյանք խլած հրդեհի պատճառ է դարձել անսարք սառնարանը: Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունիսի 23-ին այս մասին հաղորդել է BBC News-ը՝ վկայակոչելով ոստիկանական հաշվետվությունը: Բռնկումն սկսվել է սառնախցիկում:

Ոստիկանությունը քննարկում է «Անզգուշությամբ մահվան պատճառում» հոդվածով գործի հարուցման հարցը: Կարգի պահապանները հավաստել են, որ խոսքը չի վերաբերում կանխամտածված հրկիզմանը:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի արեւմուտքում գտնվող 24-հարկանի շենքն այրվել է հունիսի 13-ի լույս 14-ի գիշերը: Երկնաքերը, որտեղ կար 150 բնակարան, գրեթե լիովին այրվել է: Վերջին տվյալներով՝ անհայտ կորած եւ զոհված է ճանաչվել 79 մարդ: