Գերմանիայում թույլատրվել է լրտեսությունը մեսինջերներում


14:00 , 23 հունիս, 2017

Araratnews.am-ը գրում է.

Քրեական գործերով գերմանացի քննիչներին կթույլատրվի լրտեսող ծրագրերի օգտագործումը. հաղորդում է Deutche Welle-ն:

Գերմանիայում համապատասխան օրենք է ընդունվել: Օրենքը թույլ է տալիս հատուկ ծառայություններին լրտեսող ծրագրեր կիրառել առցանց մեսինջերներում, ինչպիսիք են՝ Skype-ը և WhatsApp-ը:

ԳԴՀ ՆԳ ղեկավարի խոսքով՝ օրենքի օգնությամբ հեշտ կլինի բացահայտել ծանր հանցագործությունները: