Yerkir.am-ը գրում է.
Ղազախստանի ԱԳՆ ղեկավար Կայրաթ Աբդրահմանը հայտարարել է, որ Աստանան ոչ ոքի հետ չի բանակցում Սիրիա զինվորներ ուղարկելու վերաբերյալ. հայտնում է РИА Новости-ն:
Ղրղզստանի ԱԳՆ-ն նույնպես հերքել է, որ մտադիր է զորք ուղարկել Սիրիա:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահի ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը պատմել էր, թե ռուսական ղեկավարությունն առաջարկել է Ղազախստանից և Ղրղզստանից զինվորներ ուղարկել Սիրիա` լարվածության թուլացման գոտիներ: