ԵՄ-ն 6 ամսով երկարաձգել է ՌԴ-ի դեմ սահմանված պատժամիջոցները


22:30 , 22 հունիս, 2017
Tert.am-ը գրում է.
Եվրամիությունը երկարաձգել է Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանված տնտեսական պատժամիջոցները: Корреспондент-ի փոխանցմամբ` այս մասին թվիթերյան իր էջում հայտնել է Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:
«Համաձայնեցվել է: ԵՄ-ն կերկարաձգի Ռուսաստանի դեմ սահմանված պատժամիջոցները, քանի որ երկիրը ոչ բավարար կերպով է իրագործում Մինսկի պայմանավորվածությունները», - սոցցանցում գրառել է Տուսկը:

Պատժամիջոցները կգործեն ևս վեց ամիս: Այս որոշմանը Բրյուսելում կայացած գագաթնաժողովին կողմ են քվեարկել ԵՄ անդամ պետությունների ղեկավարները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալայստեղ: