ՄԱԿ-ն անհանգստություն է հայտնել շփման գծում հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի առնչությամբ


23:55 , 22 հունիս, 2017
Panorama.am-ը գրում է.
Միացյալ Ազգերի Կազմակերպությունը (ՄԱԿ) կիսում է ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահների անհանգստությունը շփման գծում հրադադարի ռեժիմի վերջին խախտումների առնչությամբ, որոնք հանգեցրել են ցավալի մարդկային կորուստների։ Այս մասին նշվում է կազմակերպության գլխավոր քարտուղարի խոսնակի տեղակալ՝ Ֆարհան Հաքի հայտարարության մեջ։

«Միանում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կոչին խուսափելու իրավիճակի հետագա լարումից և ձեռնարկել լարվածությունը թուլացնող միջոցներ», - ասված է հայտարարության մեջ, որում նաև կողմերին կոչ է արվում բովանդակային բանակցություններ սկսել` ցուցաբերելով անհրաժեշտ քաղաքական կամք ու բարեխղճություն։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: