Խորհրդարանի կին անդամը օրինագիծ ներկայացնելու ժամանակ կրծքով կերակրել է իր փոքրիկին


00:20 , 23 հունիս, 2017

Լարիսա Ուոթերսն Ավստրալիայի պատմության մեջ առաջին խորհրդարանականն է դարձել, ով դաշնային խորհրդարանում օրինագիծ ներկայացնելու ժամանակ կրծքով կերակրել է իր 3 ամսական դստերը։ Այս մասին հայտնում է The Daily Mail-ը։

Նրա ներկայացրած օրինագիծը վերաբերվել է առողջապահության ոլորտին։ Ներկայացումից զատ՝ նա ակտիվ մասնակցել է քննարկմանը։

Գործընկերները գնահատել են Ուոթերսի համարձակությունը։

Նախկինում կին օրենսդիրը դստերն իր հետ տարել է մի շարք հանդիպումների։

Politician makes history by breastfeeding while giving speech in parliamentPolitician makes history by breastfeeding while giving speech in parliamentPolitician makes history by breastfeeding while giving speech in parliament