Ուկրաինացիներն ավելի շուտ կմասնակցեն «գեյ շքերթ», քան կողմ հանդես կգան ԵՏՄ-ին անդամակցելու գաղափարին. նախագահի խորհրդական


18:30 , 22 հունիս, 2017
Tert.am-ը գրում է.
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոյի խորհրդական Օլեգ Մեդվեդևը հայտարարել է, որ ուկրաինացիներն ավելի շուտ կմասնակցեն սեռական փոքրամասնություններին աջակցող ցույցերի, քան կողմ հանդես կգան Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու գաղափարին:
 Ինչպես գրում է fromua.news-ը, ըստ վերջին սոցիալական հարցումների՝ ԵԱՏՄ-ի անդամակցությանը Ուկրաինայում կողմ են բնակիչների միայն 7,8 տոկոսը:
Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի է ունեցել «գեյ շքերթ», որը ստացել է Kyiv Pride անվանումը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։