Ըստ Demokartahaber-ի՝ ավարտվել են այդ գործով առողջապահության նախարարության սկսած հետազոտական աշխատանքները: Ըստ նախնական արդյունքի՝ զինվորները թունավորվել են սննդից:
«Տեսախցիկների զննման արդյունքում էլ հայտնի է դարձել, որ զինվորների թունավորման պատճառը սնունդն է և դրա պատրաստման եղանակը»,- նշվել է հայտարարության մեջ:
Նշենք, որ մեկ շաբաթվա ընթացքում Թուրքիայի զինվորական տարբեր բրիգադներում, նաև մեկ մանկապարտեզում զանգվածային թունավորման դեպքեր էին գրանցվել: Թունավորման մյուս դեպքերի մասին դեռևս ոչինչ չի հաղորդվում: