ՊՆ փոխնախարարը ՀՀ-ում ԿԽՄԿ ղեկավարին կոչ է արել այցելություն կազմակերպել գերեվարված ՀՀ քաղաքացու հետ


18:02 , 22 հունիս, 2017
Tert.am-ը գրում է.
Հունիսի 22-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ Արտակ Զաքարյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար տիկին Կարոլին Դույեզին:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ՊՆ լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում Արտակ Զաքարյանը գոհունակություն է հայտնել զինծառայողների համար միջազգային մարդասիրական իրավունքի վերաբերյալ տարբեր դասընթացների կազմակերպման, գիտական-մեթոդաբանական կարողությունների զարգացման և իրազեկվածության բարձրացման, ինչպես նաև արցախյան հակամարտության արդյունքում անհայտ կորածների ճակատագրերը պարզելու ուղղությամբ ԿԽՄԿ-ի գործադրած ջանքերի կապակցությամբ:

ԿԽՄԿ հայաստանյան պատվիրակության ղեկավարն իր հերթին բարձր գնահատելով երկկողմ համագործակցությունը, պատրաստակամություն է հայտնել հնարավորինս աջակցել համագործակցության խորացմանը և ջանքեր գործադրել պաշտպանական գերատեսչության հետ փոխգործակցությունն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։