Կրթության պետական տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետը կասկածվում է կեղծ փաստաթղթեր ձևակերպելու մեջ. Արամ Կարապետյան


16:48 , 22 հունիս, 2017
Tert.am-ը գրում է.
Հ ԿԳՆ կրթության պետական տեսչության պետ Արամ Կարապետյանը տեղյակ չէ` արդյոք Կրթության տեսչության մասնագիտական կրթության տեսչավորման բաժնի պետ Սամսոն Սահակյանը ձերբակալվե՞լ է, թե ոչ:
 «Միայն գիտեմ, որ նա կասկածվում է կեղծ փաստաթղթեր ձևակերպելու մեջ: Ինքը՝ որպես կասկածյալ, շաբաթ օրը հրավիրվել է Քննչական բաժին, հետո բաց են թողել, բայց ձերբակալության մասին տեղյակ չեմ»,-Tert.am-ի հետ զրույցում ասաց նա:
 Կարապետյանի խոսքով` Սամսոն Սահակյանը չի պատասխանում հեռախոսազանգերին և աշխատանքի երկուշաբթի օրվանից չի ներկայանում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։