Լրագրողների դեմ բռնություններն առերևույթ կատարված իրավախախտումներ են, դրանք պետք է արագ բացահայտվեին. Արա Ղազարյան


13:20 , 22 հունիս, 2017

Tert.am-ը գրում է.

Լրագրողների դեմ բռնություններն առերևույթ կատարված գործողություններ են, և դրանց բացահայտումը պետք է շատ արագ արվեր: «Էլեկտրիկ Երևան»-ից երկու տարի է անցել, դա ավելին է, քան ողջամիտ ժամկետը, հետևաբար, այդ գործերով քննությունն արդյունավետ չէ:

Այս մասին այսօր «Լրագրողների անվտանգությունն ու մասնագիտական գործունեության խոչընդոտները. հայաստանյան զարգացումներ» թեմայով քննարկման ժամանակ ասաց փաստաբան Արա Ղազարյանը:

««Էլեկտրիկ Երևանից» երկու տարի է անցել: Իմ փորձից ելնելով ասեմ, որ քրեական գործեր հարուցված են, քննություն է կատարվում, բայց արդեն երկու տարի է անցել, որն ավելին է, քան ողջամիտ ժամկետը, որ  քննությունն արդյունավետ չէ: Դրանք դեպքեր են, որոնք կատարվել են ոչ թե որևէ անձի մասնավոր տարածքում, այլ ի տես ողջ հանրության, այն էլ՝ լրագրողների ներգրավմամբ: Դա նշանակում է, որ   այդ դեպքերը ֆիքսվել են: Այսինքն՝ դրանք առերևույթ կատարված իրավախախտումներ են և պետք է, որ դրանց բացահայտումը շատ արագ կատարվեր»,- ասաց Արա  Ղազարյանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ