Վարձակալած տան մեջ «բուսաբանները» կանեփի 54 թուփ էին աճացնում (Photo)


05:49 , 22 հունիս, 2017

Սամարայի ոստիկանները կանեփի մեծ չափաբաժին են հայտնաբերել վարձակալած տանը։ Բուսաբանները տան մեջ հատուկ օդափոխության ու ջերմության համակարգեր էին տեղադրել և զբաղվում էին թմրանյութի արտադրությամբ: Իսկ ոստիկաններին կանչել էին հարևանները, ովքեր պարբերաբար տարօրինակ հոտեր են առել այդ բնակարանի մոտից:

Ընդհանուր առմամբ՝ կանեփի 54 թուփ և կես կիլոգրամ պատրաստի թմրանյութ են առգրավել: