Swarovski-ի ժառանգի՝ 40 կգ կշռող և մոտ 1 միլիոն դոլար արժեքով հարսանեկան զգեստը


01:54 , 22 հունիս, 2017

Swarovski ընկերության սեփականատիրոջ դուստրը՝ Վիկտորյա Սվարովսկին, ամուսնացել է։ 23-ամյա գեղեցկուհուն կնության է առել 40-ամյա մեծահարուստ Վերներ Մուրցը։

Հարսանեկան արարողությունն անցկացվել է իտալական Տրիեստ քաղաքում՝ հայտնում է Harpersbazaar.com-ը։

Պապարացիների նշանառության տակ եղել է Վիկտորյայի զգեստը, որը զարդարված է եղել 500 հազար բյուրեղներով ու կշռել 40 կգ։ Դրա արժեքը կազմել է 900 հազար դոլար։ Զգեստի հեղինակը եղել է Մայքլ Սինկոն, ով զգեստներ է մոդելավորել համաշխարհային աստղերի՝ Ջենիֆեր Լոպեսի, Ռիհաննայի, Բեյոնսեի, Լեդի Գագայի և այլոց համար։