Ֆրանսիայի լողափերից մեկում ավելի քան կես տոննա կոկաին է հայտնաբերվել


22:42 , 21 հունիս, 2017

Ֆրանսիայի Միմիզան լողափում ոստիկանները հայտնաբերել են ավելի քան կես տոննա կոկաին: Այդ մասին գրում է RIA Novosti-ն:

Ինչպես հայտնում է աղբյուրը՝ թմրանյութերի թրաֆիկինգով զբաղվող անձինք ծով են դուրս եկել ռետինե նավակով: Նրանց նավակը խորտակվել է: Փրկարարները ափ են հասցրել նրանց, ինչից հետո նկատել են ջրի վրա լողացող կոկաինով լի փաթեթներ:

Ոստիկանները ձերբակալել են Հունաստանի 7 քաղաքացու: