«Բավարարել քննության միջնորդությունը, երկարաձգել Պետրոսյանի կալանքի ժամկետը մինչև օգոստոսի 24-ը»,- ասել է դատավորը:
Քննիչը, հիմնավորելով միջնորդությունը, նշել է, որ քրեական գործն ունի առանձնահատուկ բարդություն: Սակայն դատավորը քննիչին նկատողություն է արել հետաքննությունը ձգձգելու համար, գրում է կայքը:
«Ինչքա՞ն կարելի է հետաքննել: Արդեն տասը անգամ երկարաձգվել է (կալանքը): Այս բոլոր նյութերը ես արդեն տեսել եմ»,- ասել է նա:
Ինքը՝ Պետրոսյանը հայտարարել է, որ պատանդներ վերցնելու մեղքն ընդունում է, իսկ ահաբեկչության սպառնալիքի մեղքը՝ ոչ: