Բաքվի հերթական «դիվերսիոն» խեղկատակությունը


17:54 , 21 հունիս, 2017
Այսօր առավոտյան Ադրբեջանի ՊՆ-ն հպարտորեն հայտարարել էր,որ հունիսի 20-ին ադրբեջանցի ասկյարները հայ-ադրբեջանական սահմանին գերեվարել են հայ դիվերսանտի և շուտով այդ մասին ավելի մանրամասն կհաղորդեն...Այդ "շուտովը" տևեց մոտ 7 ժամ և հիմա Ադրբեջանի ՊՆ-ն տարածել է հայ "դիվերսանտի" մասին հաղորդագրություն և տեսանյութ...Պարզվեց,որ ադրբեջանցիների ձեռքում հայտնվածը 1974 թ-ի նոյեմբերի 16-ին ծնված Զավեր Կարապետյանն է,Տավուշի մարզի Դովեղ գյուղից... Առաջին իսկ հայացքից զգացվում է ադրբեջանցիների դիլետանտությունը,որ նույնիսկ մի շինծու տեսանյութ չեն կարող պատրաստել և այն հրամցնել թե՛ սեփական,թե՛ օտարեկրյա լսարանին....Այս անգամ ևս հայ "դիվերսանտը" ինչ-որ քաղաքացիական,հավանաբար սպորտային շորերով էր...
Հաշվի չառնելով վերջին "դիվերսանտի"՝Տավուշի մարզի սահմանամերձ Չինարի գյուղի բնակիչ Կարեն Պետրոսյանի հետ կապված պատմությունը,որը 2014 թ-ի օգոստոսի 7-ին հայտնվելով Ադրբեջանում և հաջորդ օրը անհայտ պատճառով մահացել էր,և որին ադրբեջանական իշխանությունները ևս մեղադրում էին դիվերսանտ լինելու մեջ,այս անգամ ևս պաշտոնական Բաքվուն կատարում է նույն սխալները...Հիշեցնեմ,որ հոգեկան խնդիրներ ունեցող Կարեն Պետրոսյանը քաղաքացիական շորերով և սպորտային կոշիկներով էր հայտնվել Ադրբեջանում...Դիվերսանտ ներկայացնելու համար նրան հագցրել էին զինվորական կիսաբաճկոն...Նույն խեղկատակությունն էլ կատարել են նորաթուխ դիվերսանտ Զավերի հետ...Կրկին քաղաքացիական շորեր և կրկին զինվորական կիսաբաճկոն...
Հիշեցնեմ,որ Կարեն Պետրոսյանի գերեվարվելու ժամանակ, մինչ Ադրբեջանի ՊՆ-ի շինծու հաղորդագրության հրապարակելն, ազերիական ԶԼՄ-ներից մեկն անդրադարձել էր Արթուրի Ադրբեջանում հայտնվելու մանրամասներին և նույնիսկ հարցազրույցներ վերցրել հայ երիտասարդին գերեվարած ազերի գյուղացիներից,որոնց խոսքերը լրիվ հերքում էին պաշտոնական Բաքվի տեսակետը...
Նույն էլ հիմա է տեղի ունեցել...Հունիսի 20-ին Aravot.am-ը գրել էր, որ Ադրբեջանի Ղազախի շրջանի Քեմեռլի գյուղում է հայտնվել մոտ 50 տարեկան հայաստանցի մի տղամարդ...
Ըստ Razm.info-ի,այսօր ժամը 09։35-ին Ադրբեջանի Ղազախի շրջանի բնակիչ, facebook սոցիալական ցանցում որպես "Ղազախի շտապօգնության կայանի բժիշկ" հանդես եկող Խամիս Մասիմովը գրել էր."Շուրջ 2 ժամ առաջ Քեմերլի գյուղի հատվածում սահմանը հատել է Հայաստանի մոտ 50 տարեկան քաղաքացի։ Սահմանն անցած Հայաստանի քաղաքացուն ձերբակալել են բնակիչները։ Որոշակի ժամանակ անց զինվորականները եկել ու տարել են գերուն"...
Խամիս Մասիմովի գրառումը բացահայտում է Զաքիր Հասանովի գերատեսչության հերթական սուտը...Զավեր Կարապետյանին տեսախցիկի առաջ պարտադրել են,որ ասի,որ իրեն բռնել են ադրբեջանցի ասկյարները և գերի են վերցրել...Այնինչ,Մասիմովն իր գրառման մեջ հատուկ նշում է,որ Հայաստանի քաղաքացուն գերեվարել են ազերի գյուղացիները և ժամեր անց նոր ազերի ասկյարները եկել են նրա հետևից...
Ժամանակն է,որ Զաքիր Հասանովը դուրս շպրտի իր մամլո խոսնակին,ով միշտ աչքի է ընկել իր դիլետանտությամբ և խեղկատակությամբ...Չնայած,մեզ ձեռնտու է,որ այսպիսի անորակները և հիմարները լինեն Իլհամի կողքին...Մեծ ջանքեր չեն պահանջվի,որ բացահայտվի պաշտոնական Բաքվին հերթական սուտը...
Հ.Գ.Հաշվի առնելով բռնապետ Ալիևի հայատյացությունը չի կարելի բացառել,որ Զավերին էլ սպասում Կարեն Պետրոսյանի ճակատագիրը...Նրան էլ կարող են սպանել...