Իրանի էներգետիկայի նախարարը մեղադրել է ԱՄՆ-ին նավթի գների նվազման համար


17:42 , 21 հունիս, 2017
Tert.am-ը գրում է.
ԱՄՆ-ի նավթի արդյունահանման ոլորտում գրանցած անսպասելի աճը հանգեցրել է նավթի գների նվազման: Այդ մասին հայտարարել է Իրանի նավթի նախարար Բիժան Նամդար Զանգանեն, գրում է Tasnim լրատվական գործակալությունը:
 «Նավթի գների անկման պատճառն ԱՄՆ-ի նավթարդյունահանման ոլորտում անսպասելի աճն է»,- ասել է Զանգանեն լրագրողներին՝ Թեհրանում կառավարության նիստից հետո:
Նա հավելել է, որ վերջին մի քանի տարիներին ԱՄՆ-ի նավթի արդյունահանման ծավալներն աճել են օրական մոտ 900 000 բարելով, և սա ավելին է, քան կանխատեսել էր Նավթ արտահանող երկրների կազմակերպությունը (ՕՊԵԿ):
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։