Թրամփ-Պուտին հանդիպման նախապատրաստություններ չեն ընթանում. Պեսկով


17:16 , 21 հունիս, 2017
Yerkir.am-ը գրում է.
 ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպման նախապատրաստություններ դեռ չեն տարվում. հայտնում է Интерфакс-ը:

«Անհրաժեշտության դեպքում կհասցնենք: Խնդիրներ չեն ծագի»,- ասել է նա:

Նշենք, որ Պուտինը և Թրամփը կարող են հանդիպում ունենալ Գերմանիայում հուլիսի 7-ին նախատեսված «Մեծ քսանյակի» գագաթաժողովի շրջանակում: