Տուգանում ենք, բայց մարդիկ նորից շարունակում են. Վահան Մարտիրոսյան


15:30 , 21 հունիս, 2017

Panorama.am-ը գրում է.

«Նորից հորդորում եմ՝ օգտվել միայն կանոնավոր ուղևորափոխադրումներից», - Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը:

Նա նշեց, որ կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարվում են միայն ավտոկայանից, տոմսերը վաճառվում են միայն այնտեղ:

«Մնացած բոլորը ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ են»,- հավելեց Վ. Մարտիրոսյանը:

Հիշեցնենք, որ հունիսի 18-ին Տուլայի շրջանում վթարի ենթարկված երթուղային միկրոավտոբուսն իրականացրել է ոչ կանոնավոր ուղևորափոխադրում։  Միջպետական ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներն արգելվում են: Կանոնավոր ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել նախարարության կողմից հայտարարված մրցույթում հաղթող ընկերությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ