«Հումորը» չստացվեց


00:42 , 1 ապրիլ, 2013

Ապրիլի 1-ին՝ ժ. 00:00-ին, լրատվամիջոցներից մեկը մի «լուր» է տարածել, թե իբր Սերժ Սարգսյանն ու Րաֆֆի Հովհաննիսյանը սուրճ են խմում «Մեղեդի» սրճարանում: Ու իբր նրանք անթաքույց զրույցի են բռնվել բազմաթիվ մարդկանց ներկայությամբ, միաբերան հայտարարել, որ համաձայնության են եկել և շուտով հանդես կգան համատեղ հայտարարությամբ: Ցավում ենք, բայց «հումորը» չստացվեց, քանի որ այս լարված իրավիճակում սա ավելի շուտ ապատեղեկատվություն էր: