Սամվել Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել՝ փողերի լվացում


11:10 , 21 հունիս, 2017

Tert.am-ը գրում է.

«Իգլա»-ի գործով մարտի 24-ին կալանավորված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանին նոր մեղադրանք է առաջադրվել:

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Սամվել Բաբայանի պաշտպան Ավետիս Քալաշյանը:

«Իմ պաշտպանյալին նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ փողերի լվացում»,- ասաց պաշտպանը:

Նշենք, որ գործի նախաքննությունն ավարտվել է: Ավետիս Քալաշյանն ասաց, որ նախաքննական մարմնից 15 աշխատանքային օր ժամանակ է խնդրել մոտ 10 հատոր կազմող գործի նյութերին ծանոթանալու համար: Միջնորդությունը բավարարվել է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ