Ժամանակն է, որ մարդկություն միավորվի ու կանգնեցնի ահաբեկչությունների ահագնացող ալիքը


10:22 , 21 հունիս, 2017
Շատ լավ է, որ քրիստոնյաները, մյուս կրոնների ներկայացուցիչները, անհավատացյալ քաղաքացիները համապատասխան , համարժեք պատասխան չեն տալիս ծայրահեղական իսլամիստներին՝ իսլամիստներին առհասարակ:
Մահմեդականներին վիրավորելու միտք, ցանկություն և նպատակ չունեմ, բայց դա հավանաբար պայմանավորված է նաև քրիստոնյաների և մյուսների ընդհանուր զարգացածության, ապրելակերպի, դաստիարակության, մենթալիտետի, կրթական և սոցիալական մակարդակի հետ:
Եվ լավ է, որ պատասխան չկա…Շատ լավ է, որովհետև ողջ մարդկությունը, ամբողջ աշխարհը կբռնկվեր վրեժխնդրության, ատելության, դաժանության, ահաբեկչության, ավերածությունների հրդեհներով և կվերածվեր սոդոմ-գոմորի…
Սակայն ժամանակն է, որպեսզի համայն առաջադեմ մարդկությունն անկախ կրոնից, քաղաքական և այլ հայացքներից, ի վերջո գիտակցի և միավորվի ու կանգնեցնի այդ ահաբեկչությունների ահագնացող ալիքը: Այլապես սոդոմ-գոմորից ապահովագրված չենք…