Երևանում հունիսի 9-15-ը ծնվել է 424 երեխա


23:52 , 20 հունիս, 2017

Հունիսի 9-15-ն ընկած ժամանակահատվածում մայրաքաղաքի ծննդատներում լույս աշխարհ է եկել 424 երեխա՝ 231 տղա, 193 աղջիկ: Այս մասին տեղեկացրին Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Նույն ժամանակահատվածում Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող ամբուլատոր – համաբուժարանային բուժհաստատություններ է այցելել 41695 քաղաքացի: