Որքան արժեն բրեկետները և 3 քայլ, որ պետք է անել դրանք կրելուց առաջ


21:30 , 20 հունիս, 2017
Newmag-ը գրում է.

Եթե  ստոմատոլոգիական ծառայությունները ներառված են Ձեր առողջապահական ապահովագրության ծածկույթում , ապա կարող եք ատամների պլոմբավորումը  իրականացնել հենց նրանց միջոցով:  Օրթոպանտոմոգրամման ամենակարևոր հետազոտություններից մեկն է, առանց որի չի կարելի գնալ ատամնաբույժի մոտ և քննարկել բրեկետններ դնելու հարցը:

Այս հետազոտության համար ապահավագրականները սովորաբար չեն փոխհատուցում: Ծնոտի ռենտգեն հետազոտությամբ այցելեք մի քանի ատամնաբույժի: Նրանցից յուրաքանչյուրը  խնդրի լուծման իր տարբերակը կառաջարկի, դուք էլ  ընտրության հնարավորություն կունենաք: Քանի որ բրեկետներ դնելուց հետո մոտավորապես մեկ տարի անընդհատ պետք է  այցելեք ատամնաբուժարան, ավելի հարմար կլինի, եթե այն ձեր աշխատավայրի կամ տան մոտակայքում լինի:

Բրեկետներ  դնելու վերջին  նախապատրաստական փուլը  խանգարող ատամների հեռացումն է: Հաճախ,  տգեղ ատամնաշար ունենալու հիմնական պատճառն ատամների կուտակումներն են և այս դեպքում իմաստության ատամի հեռացումը դառնում է լավագույն լուծումը: Ատամների հեռացման արժեքը կախված է բարդության աստիճանից և ձեր ընտրած կլինիկայի գնային քաղաքականությունից: Նախապատրաստական այս ամբողջ գորընթացը երկար ժամանակ է պահանջում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ: