Ամերիկացիների 7%-ը հավատում է, որ շոկոլադե կաթը շագանակագույն կովերից են ստանում


21:00 , 20 հունիս, 2017

Ամերիկացիների յոթ տոկոսը հավատում է, որ շոկոլադե կաթ տալիս են շագանակագույն կովերը՝ տեղեկացնում է Independent-ը:

Ամերիկացիների շրջանում հարցում է անցկացրել կաթնարտադրության ոլորտում Նորարարության ամերիկյան կենտրոնը: Հարցվածների 48%-ը հայտարարել է, որ չգիտի, թե որտեղից են ստանում շոկոլադե կաթը:

Հատկանշական է, որ հարցմանը մասնակցել են 18-ից բարձր քաղաքացիներ: Ընդհանուր առմամբ հարցվածների թիվը հասնում է հազարի: