Տեքստիլը՝ ռուսական ընկերությունների «բիզնես պլաններում»


18:00 , 20 հունիս, 2017

Հայաստանում մի շարք տեքստիլ արտադողներ կարողացել են արտադրանքի որակը բարձրացնել և համապատասխանեցնել օտարերկրյա շուկաների պահանջարկին:

Օրեր առաջ Հայաստան էին ժամանել նորաձևության մի շարք առաջատար ընկերությունների պատվիրակություններ, որոնք արդեն իսկ ձեռք են բերել պայմանավորվածություններ հայկական ընկերությունների հետ:

Արդյունքում ոչ միայն հնարավոր կլինի ավելացնել արտահանումը, այլ նաև կբացվեն նոր աշխատատեղեր: