SOCAR-ը պատրաստվում է թանկացնել գազի գինը Վրաստանում


17:30 , 20 հունիս, 2017
Yerkir.am-ը գրում է.
Վրաստանում գազը կարող է թանկանալ 5 թեթրիով. հայտնում է Резонанси-ն:

Տեղեկության համաձայն` սակագների վերաբերյալ հայտը Վրաստանի կառավարությանը ներկայացրել է չորս ընկերություն՝ «Գազի փոխադրման ընկերությունը», SOCAR Georgia Gas-ը, «Գրուզգորգազ»-ը և «Ղազտրանսգազ»-ը: Գազի թանկացումը կապված է լարիի փոխարժեքի և վերջին տարիներին ընկերությունների ներդրումների հետ:

Կառավարությունն այդ հարցով դեռ ոչ մի մեկնաբանություն չի արել: