10:20 , 20 հունիս, 2017
«Արտակարգ իրավիճակների նախարարության ԱԻՆ սեյսմիկ ծառայությունում կրճատումները և միավորումները դեռ չեն ավարտվել: Կրճատումները վերաբերում են հարավային և հյուսիսային ՊՈԱԿ-ներին:
ՊՈԱԿ-ները վերամիավորումից հետո չեն ունենալու առանձին հաշվապահություն, առանձին կադրերի բաժին, լինելու են տարածքային կառույցի մեջ: Հիմնական գործառույթներն ապահովող բաժինները շարունակելու են գործել:
«Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալության պետի տեղակալ Աշխեն Թովմասյանը Armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ օպտիմալացումը վաղուց հասունացած խնդիր էր: «Ոչ թե կրճատումների առումով, այլ որպեսզի ուժերը վերաբաշխվեին: Կրճատվող հաստիքների մեջ կան նաև թափուր հաստիքներ: Լավ չի, որ կային թափուր հաստիքներ, բայց երկար ժամանակ փորձ արվել է այդ հաստիքների վրա ներգրավել լավ մասնագետների, սակայն հնարավոր չի եղել անել, քանի որ չափազանց ցածր են աշխատավարձերը»,- ասաց Աշխեն Թովմասյանը նշելով, որ ակնկալում են, որ օպտիմալացման արդյունքում որոշ գումարներ կուղղվի աշխատավարձերի բարձրացմանը: Ըստ մեր զրուցակցի՝ կրճատումները դեռևս 2010 թվականից էր պլանավորված, սակայն ինչ-ինչ պատճառներով հետաձգվում էր»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: