Հայկական գարեջուրը ընդլայնում է իր աշխարհագրությունը


19:00 , 19 հունիս, 2017

Սպասվում է, որ հաջորդ ամիս Դիլիջանում բացվելու է գարեջրի նորակառույց գործարան: Սկզբանական ժամանակաշրջանում այն արտադրելու է 100-120 դեկալիտր գարեջուր: Գործարանը սկզբնական շրջանում կունենա 60 աշխատատեղ, որը հետագայում կկրկնապատկվի:

Չեխական և Հոլանդական սարքավորումներով զինված գործարանը նախատեսում է իր արտադրանքը արտահանել: Ընդհանուր առմամբ գործարանի կառուցման համար ներդրվել է 650 մլն դրամ: Հատկանշական է, որ արտադրությունը կազմակերպելու համար նախատեսված սարքավորումների ներմուծման դիմաց գանձվող ԱԱՀ-ի վճարման ժամանակը հետաձգվել է պետության կողմից երեք տարի ժամկետով: