ճիշտ կլիներ առաջնագծում տիրող վիճակի մասին պաշտոնական տեղեկատվությունը սակավ չլիներ


14:05 , 19 հունիս, 2017
Անկեղծ ասած դժվարանում եմ ասել, լավ է, թե վատ, որ Արցախի ՊԲ որոշել է սահմանում տիրող վիճակի մասին հաղորդագրություն տալ ոչ թե ամեն օր, այլ շաբաթը մեկ անգամ: Մի կողմից լավ է, հաշվի առնելով, որ կային լրատվամիջոցներ, որոնք այդ հաղորդագրություններն այնպիսի վերնագրերով էին ներկայացնում, որ թվում էր, թե արդեն լայնամասշտաբ պատերազմ է սկսվել: Այնինչ, երբ ծանոթանում էիր կրակոցների վիճակագրությանը պարզվում էր, որ այդ կրակոցները առանձնապես շատ չեն եղել, կամ նախորդ տարիների համեմատ գրեթե անփոփոխ են եղել: Մյուս կողմից էլ ամենօրյա հաղորդագրությունները կարող էին օգտակար լինել հատկապես այս օրերին, երբ սահմանում Ադրբեջանը հերթական սադրանքն իրականացրեց, ու հիմա հասարակությունը ամեն օր սպասում է թարմ լուրերի առաջնագծից: Բացի այդ, ամենօրյա հաղորդագրությններն այս օրերին անհրաժեշտ կլինեին, քանի որ ադրբեջանում զորավարժություններ են սկսվել, իսկ մի քանի <փորձագետներ> ու լրատվականները սկսել են պատերազմի վերսկսման մասին վանգայոտ գուշակություներ անել ու լարել հասարակության նյարդերը: Հետեւաբար ճիշտ կլիներ գոն էս օրերին առաջնագծում տիրող վիճակի մասին պաշտոնական տեղեկատվությունը սակավ չլիներ: