Կոստա-Ռիկայի նախագահը իշամեղու է կուլ տվել հարցազրույցի ժամանակ


18:43 , 18 հունիս, 2017

Կոստա-Ռիկայի նախագահ Լուիս Գելմերո Սոլիսը լրագրողների հետ զրույցի ժամանակ պատահաբար իշամեղու է կուլ տվել

Միջատը մոտեցել է Սոլիսին այն ժամանակ, երբ վերջինս խոսել է բետոնի գործարանի բացման մասին:

Տեսախցիկները արձանագրել են այն պահը, երբ իշամեղուն մտնում է նախագահի բերանը: Սոլիսն առանց իրեն կորցնելու կուլ է տալիս միջատին: «Ես կերա իշամեղվին. ամեն օր այսպիսի բան չես անի. մաքուր սպիտակուց է»,- կատակել է նա: