Սոցցանցերում տարածվում է «թեժ հատակով» ֆլեշմոբը


15:00 , 18 հունիս, 2017

Սոցցանցերի օգտատերերը ֆլեշմոբ են սկսել, որի մասնակիցներին առաջարկում են հիշել մանկական խաղերը և պատկերացնել, որ հատակը թեժ լավա է: 

#thefloorislava (հատակը լավա է) ֆլեշմոբը սկսել են բրիտանացիներ Քևին Ֆրեշուոթերը և Յոհաննա Ջեյմսը: Մասնակիցներից մեկն ասում է «հատակը լավա է», նրա ընկերը պետք է 5 վայրկյանում գտնի տեղ, որտեղ կարող է չդիպչել հատակին:

Ֆլեշմոբին շատ այլ օգտատերեր են միացել, ովքեր սոցցանցերում հրապարակել են իրենց ընկերների մասնակցությամբ զվարճալի հոլովակներ:

Պատկերացնել, որ հատակը վերածվում է լավայի, ոմանք նույնիսկ կենդանիներին են առաջարկել: