Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արգավանդի խաչմերուկում


12:57 , 18 հունիս, 2017

Երևան քաղաքի Իսակովի պողոտա- Ա. Բաբաջանյան փողոց -Գետափնյա փողոց (Արգավանդի խաչմերուկ) խաչմերուկին հարակից ճանապարհահատվածում 2017 թվականի հունիսի 18-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն, այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:

Նշված խաչմերուկի բենզալցակայանին հարակից մոտ 30 մետր ճանապարհահատվածում երթևեկությունը կկազմակերպվի միակողմանի՝ դեպի նշված խաչմերուկ ուղղությամբ, իսկ հակառակ ուղղությամբ երթևեկող տրանսպորտային միջոցների մուտքը դեպի նշված ճանապարհ իրականացվելու է Իսակովի պողոտայից՝ Իսակովի պողոտա-Ա. Բաբաջանյան փողոց-Գետափնյա փողոց խաչմերուկին հաջորդող առաջին իսկ աջ շրջադարձից:

No automatic alt text available.