«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Յելլ Էքստրիմ պարկ» ընկերության համահիմնադիր Տիգրան Չիբուխչյանն ասել է, որ միջոցառման մասնակիցները հնարավորություն ունեն Ստեփանակերտի օդանավակայանից զբոսաշրջային թռիչքներ կատարել երկտեղանի ինքնաթիռով, պարապլանով և օդապարիկով: «Միջոցառման նպատակն է Արցախում զարգացնել զբոսաշրջության ոլորտը, բարձրացնել տեղեկացվածությունը Արցախի թեթև ավիացիայի ներուժի մասին, աշխուժացնել երիտասարդական կյանքը, նպաստել երիտասարդության ազատ ժամանցի և առողջ ապրելակերպի կազմակերպմանն ու խրախուսել հետաքրքիր բիզնես նախագծերի իրականացումը»,- ասել է Տ. Չիբուխչյանը:
Տ. Չիբուխչյանի խոսքով՝ շուրջ 30 տոմս գնել են երևանցիները, ովքեր այսօր Ստեփանակերտի օդանավակայանում օգտվում են օդային թռիչքներից. արցախցիներն էլ բավականին հետաքրքրված են, և մեծ քանակով տոմսեր են վաճառվել, քանի որ գործել են բարձր զեղչեր: