Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելեց սահմանագծի արևելյան ուղղություն (Photo)


16:48 , 17 հունիս, 2017

Արցախի նախագահ Բակո Սահակյանը հունիսի 17-ին այցելեց սահմանագծի արևելյան ուղղություն:

ՊԲ առաջապահ զորամասերից մեկում հրամկազմի հետ ունեցած խորհրդակցությանը Բակո Սահակյանը հայտարարեց, որ Ադրբեջանի գործողություններն անպատիժ չեն մնալու:

Նախագահն իրավիճակից բխող մի շարք հանձնարարականներ տվեց: