Ռուսաստանում դատապարտված Հրաչյա Հարությունյանը մինչև այս ամսվա վերջ կարտահանձնվի Հայաստան. «ՌուսԱրմԻնֆո»


15:48 , 17 հունիս, 2017

Tert.am-ը գրում է.

«ՌուսԱրմԻնֆո»-ի տեղեկությունների համաձայն՝  ՌԴ Տամբովի մարզի քրեակատարողական հիմնարկներից մեկում պատիժ կրող ՀՀ քաղաքացի Հրաչյա Հարությունյանը մինչև այս ամսվա վերջ կարտահանձնվի Հայաստան։


«Սպասվում է, որ Հարությունյանի արտահանձնումը տեղի կունենա առաջիկա օրերին, ենթադրվում է՝ հաջորդ շաբաթվա ընթացքում»,- ասել է լրատվական գործակալության աղբյուրը։


Գործակալության տեղեկության համաձայն՝ ֆինանսական պարտավորությունները, որոնք խոչընդոտում էին ՀՀ քաղաքացու արտահանձնմանը, ամբողջովին իրականացվել են։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ