Լերմոնտովոյում Սուկովիցիների 6 հոգանոց ընտանիքը թունավորվել է, բոլոր տուժածներն արդեն հիվանդանոցից դուրս են գրվել


14:00 , 17 հունիս, 2017

Tert.am-ը գրում է.

Երեկ կեսգիշերին Լոռու մարզի Լերմոնտովո  գյուղի բնակիչներ Սուկովիցիների ընտանիքի անդամների թունավորման դեպք է արձանագրվել:

Tert.am –ի հետ զրույցում   Լերմոնտովո համայնքի ղեկավար Էդիկ Չախալյանը հայտնեց, որ  ընտանիքի անդամներն արդեն լավ են և բոլորը դուրս են գրվել հիվանդանոցից:

«Հիմա արդեն երևի տանն են, ես գնում եմ իրենց տեսնելու»,-ասաց գյուղապետը:

Նշենք, որ  ժամը 00։40-ի սահմաններում Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Գուգարքի բաժին տեղեկացրել են, որ թունավորում ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել Լերմոնտովո գյուղի բնակիչներ 47-ամյա Ալյոնա Սուկովիցինան, 15-ամյա Աննա Սուկովիցինան, իսկ րոպեներ անց նույն բժշկական կենտրոնի մանկական բաժանմունք են տեղափոխվել նույն ախտորոշմամբ նույն գյուղի բնակիչներ 12-ամյա Ալեքսեյ Սուկովիցինը, 6-ամյա Մարիա Սուկովիցինան, 10-ամյա Լիա Սուկովիցինան և 1-ամյա Վերա Սուկովիցինան:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ