«168 ժամ». Մարիա Զախարովայի հայտարարությունն Ադրբեջանին տեղը դնելու միտում ունի. Ս. Գրիգորյան


10:50 , 17 հունիս, 2017
«Այսպիսի հայտարարություններն իրար հետևից պատահական չեն լինում։ Ադրբեջանը լկտիացավ, լկտիության չափն ամեն օր ավելանում է, և նրանք ուզում են տեղը դնել։ Գիտե՞ք՝ շատ դժվար է այդպիսի երկրի, այդպիսի ղեկավարության հետ գործ ունենալ. լկտի, ոչ մի կանոն, պայմանավորվածություն չհարգող»,- «168 ժամ»-ի թղթակցի հետ զրույցում այս մասին ասել է Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոնի նախագահ Ստեփան Գրիգորյանը։
Նրա կարծիքով՝ ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությունը, որում նա առանձին շեշտում է Արցախի Հանրապետությունում բնակվող մարդկանց ապագան, հենց Ադրբեջանին տեղը դնելու միտումն է արտահայտում. «Այս փուլում այս հայտարարությունները բավական կարևոր ու բավարար քայլեր են»,-գրում է թերթը:
 
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: