Նոր թրենդ. կպչուն ոտնաթաթեր լողափնյա ոտնամանների փոխարեն


00:20 , 17 հունիս, 2017

«Իտալական Nakefit ընկերությունը կոշիկի նոր տեսակ է մշակել, որ կփոխարինի լողափնյա ոտնամաններին. դրանք ինքնատիպ կպչուն ներբաններ են, որոնք ամրացվում են ոտնաթաթերին»,- գրում է Daily Mail-ը:

Դրանցով կարելի է քայլել լողափի ավազների կամ քարերի վրայով՝ չվախենալով այրվածքներ ստանալուց: Դրանք խորհորդ է տրվում կրել նաև լողավազաններում՝ տարբեր տեսակի վարակներից խուսափելու համար: